Հոկտեմբերի 29-ին Արա Բաբլոյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ մինչեւ 30 օրով հետաձգվեց «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստման մասին» ՀՀ օրենքեում լրացում կատարելու մասին» եւ մինչեւ 90 օրով` «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:
Հանձնաժողովի անդամներն ամփոփեցին եւ առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումների մասով հավանության արժանացրին «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Որոշվեց հանձնաժողովի առաջարկություններն ուղարկել ՀՀ կառավարություն: